Вход

Регистрация
Главная
 
Soft 2012   

 
Опрос
Որ բրաուզերից եք ամենից շատ օգտվում
ընդհանուր պատասխաններ: 43
Flags
Block contentafree counters
Free counters
Block title
մենյու
Մուտքի ձեւը
Սոֆթ ժամ
դիտումմներ
դիտումմներ
դիտումմներ
կատեգորիաի բաժինները
Նորություններ [3]

Հաաա..արտագրելը հեշտ բան չի ու ինչքան էլ մինիփոքր շպարգալկա լինի գրպանումդ, եթե արտագրել չգիտես մեկ է բռնվելու ես: Իհարկե,եթե դասախոսը վերջին նստարանին նստած գիրք է կարդում, արտագրելը շաատ ավելի հեշտ է, իսկ եթե չէ…բայց ինչպես բոլոր դասերը,այնպես էլ արտագրելու արվեստը  նույնպես  շատ հանգիստ  կարելի է սովորել  ու  մենք  կօգնենք  ձեզ:

1. Ամենալավ ձևը իհարկե ամեն ինչ սովորելն է զատո հետո արտագրելուց չես տանջվի :-D
2. Սկզբի համար պիտի սովորես ուշադրություն չգրավել. քիչ շարժվի, կողքիններիդ հետ մի խոսա… այս բոլորը բերում են նրան որ դասախոսը սկսում է ավելի շատ քեզ նայել, որն էլ իր հերթին նպաստումա ժամանակից շուտ լսարանից դուրս գալուն ;-)
3. Շպարգալական (շպոն) լավ կլինի ինքնուրույն պատրաստես, գոնե ինչ որ բան տեքստից կմնա ուղեղումդ: Շպոն պետք չի չոբանավարի նույն բանը գրել ինչ որ գրքումա գրած կամ լեկցիայի մեջ, 100% դասախոսը կհասկանա ու հետո մեղմ ասած լավ չի լինի :-P Լավ կլինի սարքելուց հետո նորից ամբողջը կարդալ:
4. Եթե ալարում ես սարքես, ուրեմն պիտի փոքր Xerox անես: Դրանից հետո բերես տուն, կտրտես, համարակալես էջերով: Հետո առանձին թղթի վրա գրես հարցերը ու այն շպոի էջի համարը որտեղ գտնվում է այդ հարցի պատասխանը: Այդպիսով շատ արագ կարաս գտնես ցանկացած հարցի պատասխանը:
5. Շպոն անպայման պիտի փոքր լինի ու տեղավորվի ձեռքի մեջ: Կարելի է նաև կոմպով հավաքել 4րդ կամ 5րդ չափի տառերով ու տպել: Շպոի լայնությունը պիտի լինի 4-6սմ:
6. Հիմա ասենք,թե որտեղ պիտի պահես շպոն: երբեք մի պահեք սեղանի տակ` հետևից երևումա, կասկածելուց դասախոսները առաջին հերթին սեղանի տակ են նայում: Պետք չի տակը դնել որովհետև ամեն վայրկյան հնարավորա պետք լինի տեղափոխվել: Ավելի լավ է դիր տետրիդ մեջ ու հանգիստ արտագրի, յանիմ սևագրից ես արտագրում:
7. Կարաս ձևացնես որ հիվանդ ես, մի 2 անգամ հազաս ու փռշտաս, իսկ հետո թաշկինակը դնես սեղանին շպոն էլ մեջը:
8. Եթե դասախոսը դեմ չի որ հեռախոսները սեղանին լինեն, շպոն հանգիստ կարաս պահես բացովի-փագովի հեռախոսների մեջ:
9. Ու լավ կլինի մեկ-մեկ նախադասությունները մի 2 տեղ լղոզես ու նույն բանը տարբեր ձևերով գրես: Այդ ժամանակ չեն հասկանա որ արտագրել ես:
10. Երկար մազերով աղջիկները կարան նաուշնիկ դնեն ու հանգիստ գրեն այն ինչը թելադրումա խելոք ընկերուհին կողքի լսարանից: Իսկ տղաները կարող են նաուշնիկը անցկացնել թևի տակ և ձեռքը դնեն ականջին յանի հենվել են ձեռքի վրա (կարճաթևով այս հնարքը վտանգավոր է ձեր իսկ առողջության համար): 
Ու ամեն վարկյան հնարավոր է ձեռքը ականջից հետ քաշել:
11. Ու ամենակարևորը շպոն տետրի մեջ չմոռանաք ;-) 
Հուսով եմ սա դասախոսների ձեռքը չի ընկնի ;-) ... Ավելին կարդալ »
դիտումներ: 2404 | Добавил: ED3734 | ամսաթիվ: 23.02.2012 | կոմենտներ (2)

Կրիչ
Այսօր արդեն ամեն մի մանրուք կարող է ասել, թե ինչպի՞սն է այդ իրի տերը: Բայց արդյոք պետք է կենտրոնանալ մանրուքների վրա, հմմմ…բայց չէ որ մանրուքները կարևոր են ու ավելի կարևոր քան մեծ բաները:  Մի խոսքով, այս մանրուքաուշադրությունն էլ ստիպում է մարդկանց ստեղծել աներևակայելիկրիչներ / USB /, որոնք անկախ մեր կամքից ցանկանում ենք ունենալ, չէ որ դրանք անչափ կարևոր են: Դե ինչ,  ընտրեք այս տարօրինակ կրիչներից որևէ մեկն ու ծիծաղեցրեք Ձեր ընկերներին:
  • Այս կրիչը դուր կգա հատկապես տղամարդկանց, չէ որ  սա Ֆորմուլա 1-ի ավտոմեքենայի կրկնօրինակներից է: Հատկապես կարևոր է նաև այն, որ այն բավականին հիշողություն ունի / 8GB /:
  • Այս յուրօրինակ զարդ- կրիչը բացի այն, որ տվյալներ է պարունակում, կարող է  զարդարել Ձեր պարանոցը:

Կրիչ

  • Ահա, թե ինչեր կարող են պատահել մեր մատների հետ: Նրանք լավագույն տասնյակում են տարօրինակ կրիչների: Ի դեպ, կարող եք ընտրել կանացի, թե տղամարդկային մատ եք ցանկանում:

Կրիչ

  • Սա այն մարդկանց դուր կգա, ովքեր սիրում են հնաոճ իրեր: Սա էլ կլրացնի իրենց հավաքածուն` ժանգագույն կրիչ:

Կրիչ

  • Սա իսկական պայուսակ-կրիչ է: Այսուհետ դուք կարող եք կարևոր ֆայլերը պահենք պայուսակում:

Կրիչ

  • Այս կրիչը քաղցրի երկրպագուներին հաստատ դուր կգա:

Կրիչ

  • Այս կրիչը ևս գալիս է ապացուցելու, որ մենք սիրում ենք համեղ ուտեստներ: Բայց սա խորհուրդ չենք տալիս ուտել:
Կրիչ
դիտումներ: 653 | Добавил: RMF | ամսաթիվ: 11.02.2012 | կոմենտներ (0)

Փաստեր մարդկանց մասին
Գուցե դեռ կան փաստեր, որոնք դեռ մենք չգիտենք մեր մասին, բայց պարտավոր ենք գոնե ճանաչել մեզ: Այսօր հենց այս էլ կանենք` կծանոթանանք մեզ հետ:
1.Ամենաերիտասարդ ծնողները եղել են 8 և 9 տարեկան և ապրել են Չինաստանում` 1910 թվականին:
2.Որքան ցուրտ լինի այն սենյակը, որտեղ քնում եք, այնքան մեծ է հավանականությունը, որ վատ երազներ կտեսնեք:
3.Այս. պահին Երկիր մոլորակում ավելի շատ մարդ է բնակվում, քան մահացել են ողջ մարդկության պատմության ժամանակ:
4.Ծիծաղը նվազեցնում է սթրեսի հորմոնները և ավելացնում է իմունային համակարգը: 6 տարեկան երեխան օրեկան ծիծաղում է 300անգամ, իսկ 15 տարեկանը`100 անգամ օրը:
5.Ուղեղը ավելի ակտիվ է աշխատում գիշերը, քան ողջ օրվա ընթացքում:
6.Ուղեղը ցավ չի զգում, սակայն նա համարվում է ցավի կենտրոնը: Բայց եթե կտրեք ձեր մատը  կամ այրեք այն ապա ուղեղը ցավ չի զգա, քանի որ  ուղեղը չունի հաղորդիչներ, որով ցավը կփոխանցվի  դեպի ուղեղ:
7.Մատներիդ եղուգներից ամենից արագը աճում է ձախ ձեռքի միջնամատի եղունգը, թե ինչու, դեռ հայտնի չէ:
8.Ցուրտը, քամին, կլիմայի փոփոխությունները չեն կարող ոչնչացնել մազերը:
9.Մարդու թոքերի մակերեսը հավասար է թենիսի կորտի տարածքին:
10.Երեխաները ծնվում են միշտ կապույտ աչքերով: Ուլտրամանուշակագույն լույսի ազդեցությամբ դրանք փոխում են գույնը: Երեխայի աչքի իրական գույնը կպարզվի միայն ժամանակ անց:
11. Մարդու ականջները ավելի լավ են որսում ձայնը ուտելիս:
12.Եղուգներն ու մազերը չեն աճում, երբ մարդը մահանում է, բայց նրանք վերջինն են հրաժեշտ տալիս մարդուն :(:
13. Մարդու աչքերը նույն են մնում ծնվելուց հետո, սակայն ականջներն ու քիթը շարունակում են աճել:
14.60 տարեկանում տղամարդկանց 60%, իսկ կանանց 40% սկսում են խռմփացնել:
15.Երկուշաբթի օրը 20%-ով ավելի շատ մարդ է մահանում սրտի կաթվածից, քան շաբաթվա մյուս օրերին: Հավանական տարբերակն այն է, որ շաբաթվա վերջում ավելի ակտիվ կյանք ես վարում:
16.Մենք 1սմ-ով ավելի բարձրահասակ ենք լինում առավոտյան, քան` երեկոյան:
17.Առաջին անգամ Շվեդիայի թագավոր Գուստավ 3-րդն է մտածել, որն է առավել վտանգավոր մարդու առողջությանը` թեյը, թե սուրճը:
դիտումներ: 582 | Добавил: RMF | ամսաթիվ: 11.02.2012 | կոմենտներ (0)

կրծքալ
Հինգ տարի առաջ նորաձևության համաշխարհային հասարակությունը տոնեց չափազանց անսովոր ամսաթիվ` կրծկալի 100-ամյակը: 1907 թվականին Vogue ամսագրում  հայնտվեցին կրծքալների առաջին մոդելները brassière անվանումով: Հետագայում ամերիկացիներն ու անգլիացիները կրճատեցին բառը` այս դարձնելով bra:
Թեև ըստ պատմության, դեռևս 1889 թվականին փարիզուհի ֆեմինիստուհի Էրմինի Կադոլը համարձակ կտրել էր իրեն հոգնեցնող կորսետի ներքևի մասն ու այն ձևափոխել կրծքալի: Զգեստապահարանի նոր պարագան ցուցադրվել էր Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և դարձել իսկական հեղափոխության առիթ: Թերևս տարիներ պահանջվեցին, որպեսզի այդ հեղափոխությունը սկսվի: 1903 թվականին Փարիզի բժշկական ակադեմիայում փորձարկվեց աշխարհում առաջին կրծքալը, որի հեղինակը բժշկուհի Գոշ Սարոն էր: Գրեթե նույն ժամանակ, միայն թե Գերմանիայում, դերձակուհի Կրիստինե Հարդտը Դրեզդենի արհեստների պալատում ներկայացրեց կրծքալի նման նոր մոդելը: Դրա նկարագրության մեջ ասվում էր, որ այն հիանալի պահում է կանացի կուրծքը` չփոփոխելով դրա բնական ձևը: Մոդելն անվանեցին Bustenhalter, ինչը թարգմանաբար նշանակում է «կուրծք պահող»:
Ամեն դեպքում կրծկալի ծագման ամենահայտնի պատմության հերոսուհին ամերիկուհի Մերի Ֆելպս Ջեյկոբսն է, ով էլ ստացել է հիանալի հայտնագործության պատենտը: Ըստ պատմության` կինը պատրաստվում էր խնջույքի գնալ, սակայն նրա կորսետը չէր համապատասխանում մեջքը բացող իր զգեստին, ուստի իր սպասուհու հետ Մերին ձևափոխում է այն` այդպիսով ստեղծելով կրծքալի առաջին մոդելը: Սկզբնական շրջանում կրծկալը հաջողություն չէր վայելում, սակայն Մերիի երրորդ ամուսինն աշխատում էր կորսետների ընկերությունում: Նա ընկերության սեփականատերերին է ներկայացնում նորույթը, և նրանք գնում են հայտնագործությունը 15 հազար դոլարով, ինչն այդ ժամանակ ահռելի գումար էր: Շատ տարիներ անց կրծքալի հայտնագործությունը գնահատվեց 15 միլիոն դոլար:
Կրծկալի առաջացման ևս մեկ պատմության կա, ըստ որի դրա հայտագործողը Ռուսաստանից ԱՄՆ գաղթած դերձակուհի Իդա Ռոզենտալ-Կագանովիչն է:
1920-ականներին նորաձև էր «ա-լյա-գարսոն» ոճը` տղայական սանրվածքն ու անկուրծք մարմինը, որը
կրծքալ
ստանում էին հատուկ ամուր կրծքալի շնորհիվ: 1937 թվականից ԱՄՆ-ում սկսում են արտադրել գործարանային կրծկալներ: Այդ նույն տարեթվին էլ ստեղծվեցին դրանց չափսերը` A-ից D:
Մինչև Համաշխարհային II պատերազմը կրծկալները կարում էին հիմնականում բնական կտորներից, իսկերբ 1938 թվականին հայտնագործեցին նեյլոնը, արտադրության մեջ մտան սինթետիկ կտորներից կրծքալները:
1950-ին, պատերազմյան դժվար ժամանակաշրջանից հետո, կրկին նորաձև դարձան կլորիկ կազմվածքները: Այդ ժամանակի գեղեցկության էտալոնը մեծ կոնքերն ու կուրծքն էին: 1950-ականների գեղեցկության իդեալներ դարձան Մերիլին Մոնրոն, Բրիջիտ Բադոն, Ջինա Լոլոբրիջիդան, Սոֆի Լորենը: Այդ ժամանակ էլ ստեղծվեցին կուրծքը մեծացնող կրծքալները:
1970-ականներն իրենց սեքսուալ ազատություն բերեցին, և որպես արդյունք հասարակության ուշադրությունը սևեռվեց կանանց ներքնազգեստի վրա: 1981-ին ԱՄՆ-ում պաշտոնապես թույլատրվեց կանացի ներքնազգեստի գովազդը: Շատ հայտնի դիզայներներ, ինչպիսիք են Ժան Պոլ Գոտյեն, Իվ Սեն Լորանը, Ջաննի Վերսաչեն և այլոք, մշակեցին ներքնազգեստի հավաքածուներ:
Կրծքալի պատմության մեջ իսկական հեղափոխություն էր 1994-ին Wonderbra մոդելների ստեղծումը: Այսուհետ այն կանայք, ովքեր բնությունից չէին պարգևատրվել շքեղ կրծքով, կարող էին այս կրծքալների միջոցով բարձրացնել ու հմայիչ տեսք հաղորդել կրծքին:
Այսօր կրծքալը հարմարավետության և սեքսուալության հոմանիշ է, առանց որի ոչ մի կին չի կարող պատկերացնել իր զգեստապահարանը:
դիտումներ: 563 | Добавил: RMF | ամսաթիվ: 11.02.2012 | կոմենտներ (0)









դիտումներ: 537 | Добавил: ED3734 | ամսաթիվ: 02.02.2012 | կոմենտներ (0)

1 2 3 ... 14 15 »
հետաքրքիրներից
Կարևոր ՍՈՖԹ
Կայքում գրանցված
  • Ed
  • Harutyun
  • Top
  • Ann
  • nevesta
  • EfimovasKP
  • 1111
  • Martun
  • etoo15
  • Artash
  • օրացույց
    «  Апрель 2024  »
    ПнВтСрЧтПтСбВс
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930
    ստատիստիկա
    Кто сегодня был?
    արխիվ
    .

    Copyright MyCorp © 2024
    Бесплатный хостинг uCoz