Четверг, 28.03.2024, 14:22

ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆ

Меню сайта
Форма входа
Поиск
Block title
Block title
Главная » Доска объявлений » ՍՊՈՐՏ » ՍՊՈՐՏ

В категории объявлений: 4
Показано объявлений: 1-4


Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Просмотрам

Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը, ապրիլի 24-ին, գոտու վրա «1915» գրությամբ, հաղթել է Յոնի Պերեսի հետ մենամարտում եւ տիրացել IBO վարկածով չեմպիոնի կոչմանը` թեթեւագույն քաշում:

Հաղթանակից հետո Դարչինյանը հարցազրույցում պատմել է 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին եւ ընդգծել այդ տարեթվի կարեւորությունը Հայաստանի պատմության մեջ: Բռնցքամարտիկը իր հարցազրույցն ավարտել է հայերենով. «Հայաստան, ես գալիս եմ»,- գրում է «Ասպարեզը»:

Նշենք, որ 35-ամյա Վիկ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում տոնել է 35 հաղթանակ  (27-ը նոկաուտով), 3 պարտություն եւ մեկ` ոչ-ոքի:

ՍՊՈՐՏ | Просмотров: 547 | Дата: 24.04.2011 | Комментарии (1)

Բարսելոնայի ռմբարկու Լիոնել Մեսին գերազանցեց իսպանական թիմերում հանդես եկած ֆուտբոլիստների արդյունավետության ռեկորդը` Օսասունայի հետ խաղում խփելով մրցաշրջանի իր 50-րդ գնդակը: Նախկին ռեկորդը` 49 գոլ պատկանում էր Ռեալի նախկին խաղացող, հունգարացի Ֆերենց Պուշկաշին (1959/60 թթ. մրցաշրջան):

Մեսին ընթացիկ մրցաշրջանում 31 գնդակ խփել է Իսպանիայի առաջնությունում, 7 գնդակ` Իսպանիայի գավաթի խաղարկությունում, 9 գնդակ` Չեմպիոնների լիգայում եւ 3 գնդակ` Իսպանիայի Սուպերգավաթում:

ՍՊՈՐՏ | Просмотров: 441 | Дата: 24.04.2011 | Комментарии (0)

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Արմանդո Մարադոնան պատրաստ է գլխավորել Ուկրաինայի ազգային հավաքականը: Հիսունամյա Մարադոնան արդեն սկսել է սովորել ուկրաիներեն: Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան մինչեւ Եվրո-2012-ի սկիզբը կորոշի գլխավոր մարզչի հարցը: Ներկա պահին գլխավոր մարզչի պարտականություններն է կատարում Յուրի Կալիտվինցեւը:
ՍՊՈՐՏ | Просмотров: 450 | Дата: 24.03.2011 | Комментарии (0)

Մարտի 7-ից սկսվել է Եվրո-2012-ի Հայաստան-Ռուսաստան ընտրական հանդիպման տոմսերի վաճառքը: Հանրապետական մարզադաշտի հարեւանությամբ գտնվող տոմսարկղում սկսվել է տոմսերի ակտիվ վաճառք: Տոմսերը վաճառվում են միայն անձնագրով: Մեկ անձնագրով անձը կարող է ձեռք բերել 4 տոմս: Հակառակորդ թիմի երկրպագուներին տոմսերի վաճառքն արգելվում է, քանի որ ռուսներին արդեն հատկացվել են անհրաժեշտ քանակով տոմսեր: Մինչեւ հանդիպումը դեռ 17 օր կա, բայց արդեն շուրջ յոթ հազար տոմս վաճառվել է
ՍՊՈՐՏ | Просмотров: 482 | Дата: 24.03.2011 | Комментарии (0)